Լեռնային Ղարաբաղում՝ Շուշի քաղաքում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկի առողջական վիճակը լավացել է՝ հնարավոր դարձնելով նրա՝ Երևանից Մոսկվա տեղափոխումը: Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը՝ փոխանցում է Russia Today-ը:
«Լեռնային Ղարաբաղում վիրավորված Ռուսաստանի քաղաքացի Յուրի Կոտյոնոկի առողջական վիճակը լավացել է: Նրան Մոսկվա տեղափոխելու համար բժշկական հակացուցումներ չկան»,- հայտնել է նախարարի օգնականը:
Հոկտեմբերի 10-ին հայտնի էր դարձել, որ Կոտյոնոկը դուրս էր եկել կոմայից, նրան անջատել էին թոքերի արհեստական օդափոխման սարքից: