Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը ողջունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը:
Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում մասնավորապես գրել է.
«Սա պարզապես հիասքանչ է: Ժամանակն է, որ բոլոր պետությունների խորհրդարանները, կոնգրեսները, դաշնային ու տարածքային ղեկավարները կանգնեն Արցախի ու Հայաստանի կողքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանա-ջիհադական ագրեսիայի»,- գրել է Սերժ Թանկյանը: