ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ ՌԴ-ի ակտիվ միջնորդական ջանքերը:
«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես, քննարկվել է հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես և նախկինում, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- ընդգծել է Մարիա Զախարովան: