Թուրքական լիրայի փոխարժեքը շարունակում է անկումը: «Կեսօրի դրությամբ ամերիկյան մեկ դոլարի դիմաց վճարում էին 7,97 լիրա»,- հաղորդում է Bloomberg գործակալությունը։ Այսպիսով, թուրքական արժույթը ընդամենը մի քանի ժամում ավելի մեծ անկում է արձանագրել, քան հոկտեմբերի 9-ին, երբ ազգային արժույթի փոխարժեքը նվազել էր՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7,89 լիրա ցուցանիշի։