«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ haghteluenq.com կայքն ստեղծվել է ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի։
«Կայքում ամփոփված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների հղումներ, որոնցում կարող եք հավաստի տեղեկատվություն ստանալ այս օրերին։
Կայքը ստեղծվել է ծրագրավորողների կողմից, ովքեր համագործակցում են հիմնադրամի հետ։
Կայքում նաև Realtime կարող եք հետևել հիմնադրամի դրամահավաքի թվերի աճին»,- գրել է Արշամյանը: