Իրանական Azariha տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական հրետակոծությունից տուժած՝ Իրանի սահմանամերձ տների փլուզման մասին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Ալիքը նաև գրում է դեպի Իրան ուղարկվող ԱԹՍ-ների մասին։
«Արդյոք ժամանակը չէ՞, որ իրանական բանակը բուֆերային գոտի հայտարարի Լեռնային Ղարաբաղի խորքային տարածքները», - այս հարցով է եզրափակել հրապարակումը այս ալիքը»,- գրել է Թունյանը: