«Այս օրերին հարկավոր է առավել զգոն լինել: Հիշե՛ք, որ առողջապահական համակարգը պատերազմի երկրորդ թիկունքն է: Մեր պատասխանատու քայլերով օգնենք մեր բժիշկներին: Հաճախակի լվանանք ձեռքերը, պահպանենք սոցիալական հեռավորություն և կրենք դիմակ: Թույլ չտանք, որ վարակն առաջնագիծ հասնի, իսկ հիվանդանոցային մահճակալները թողնենք ազատ: Հիշե՛ք` բժիշներերը հիմա ավելի շատ զինվորին են պետք»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարության մեջ: