ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման դեպքում Ռուսաստանի Դաշնության արձագանքի տարբերակները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են տարածաշրջանում խաթարել խաղաղությունը, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի: Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել, թե հետխորհրդային տարածքում որ պետությունն է առաջատար երկիրը:
Պատգամավորը նշել է, Մոսկվայի՝ Հայաստանում գործողությունների ենթադրյալ մի քանի տարբերակ:
«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման ձևով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևաչափով՝ հայկական, ոչ ԼՂ-ի, հայկական տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Բացելով օդային շրջափակումը: Եթե անհրաժեշտ լինի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան: Սա պարտադրված որոշում է, քանի որ խոսքը Կովկասում գրոհայինների տարածման մասին է, որից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մյուս բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածների համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ շրջանում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Զատուլինը: