Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ պետքարտուղարությանն է դիմել, որ Վաշինգտոնը Թուրքիային այլևս ռազմական սարքավորումներ չտրամադրի՝ Բայրաքթար տեսակի անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ Անկարան Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին:
Հանձնախումբը նաև կոչ է արել, որ Պետքարտուղարությունը հետևողականորեն հետաքննի ԱՄՆ-ի օրենսդրության այն խախտումները, որոնք կապված են երրորդ կողմին ամերիկյան արտադրության զինատեսակներ կամ ռազմական սարքավորումներ տրամադրելու հետ: