ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններ: Ծառայությունը կգործի յուրաքանչյուր օր, ժամը` 09:00-21:00-ը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հիշեցնելով թեժ գծի անվճար հեռախոսահամարը՝ 114։