Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հոկտեմբերի 21-ին հասել է 21208-ի:
Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 1351 նոր դեպք՝ տեղեկացնում է stopcov կայքը:
Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 14 մահ: Մահացածների ընդհանուր քանակը հասել է 172-ի: Մեկ օրում ապաքինվել է 328 պացիենտ, ընդհանուր՝ 8 666:
Կարանտինային գոտում է գտնվում 6 582, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2 895, քովիդ հյուրանոցներում՝ 1 420 քաղաքացի: