Ռուս անվանի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակով միացել է Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը՝ իր առաջիկա համերգի հասույթը փոխանցելով հիմնադրամին՝ հաջակցություն Արցախի երեխաների: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի Ֆեյսբուքի էջը:
Տեսանյութում մաեստրո Սպիվակովի ելույթից մի հատված է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգից։
«Այս խոսքերը, որոնք ես վերցնում եմ հին առակից, կարող են ուղղված լինել Երկրի վրա գտնվող բոլոր հայերին, որոնց ճակատագրերը սփռված են աշխարհով մեկ։ Այս ազգին պատկանող մարդկանցից յուրաքանչյուրը իր սրտում մի կտոր վիշտ ունի, ու այն միշտ կլինի, երկար-երկար դարեր:
«Ո՞վ ենք մենք»,- հարցրեց ժողովուրդը իր իմաստունին։ Իմաստունը պատասխանեց. «Դուք աշխարհի լույսն եք, դուք աստղեր եք, մաքրության տաճար եք, ձեզանից յուրաքանչյուրի ներսում Տիեզերքն է»:
Ահա ես ճիշտ նույն կերպ եմ մտածում հայ ժողովրդի, ձե՛ր մասին»։