Հարգելի՛ հայրենակիցներ, պատերազմական իրավիճակում հիշե՛ք և խստորեն պահպանե՛ք տեղեկատվական մարտադաշտի կանոնները:
Սոցցանցերում և անձնական հաղորդագրություններով մի՛ տարածեք նկարներ և տեսանյութեր, որոնցում առկա են զորքերի տեղաշարժի, զինվորական մեքենաների կամ մեքենաների շարասյուների, զինծառայողների, մարդկանց կուտակումների տեսարաններ, ինչպես նաև կորուստների և կրած վնասների մասին տեղեկատվություն:
Այս ամենից թշնամին ստանում է լայնածավալ ինֆորմացիա՝ համալրելով իր ունեցած հեռախուզական տվյալներն ի վնաս մեզ:
Տեղեկատվական դաշտում նույնպես անհրաժեշտ է զինվորական վարք դրսևորել:
Զգո՛ն եղեք, հաղթելո՛ւ ենք: