ՈՒԵՖԱ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է իր հովանու ներքո անցկացվող ակումբային և հավաքականների մրցաշարերի հանդիպումների անցկացումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Որոշումը կապված է Արցախում ընթացող ռազմական գործողությունների հետ։ Երկու երկրների ֆուտբոլային ֆեդերացիաներն իրենց թիմերի տնային հանդիպումների համար պետք է ներկայացնեն այլընտրանքային մրցավայր։
Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն կհետևի իրադարձությունների զարգացմանը։ Այս որոշումը չի վերաբերում հաջորդ ամռանը Բաքվում նախատեսված Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի չորս հանդիպումներին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլում նոյեմբերի 18-ին Երևանում պետք է անցկացներ Հյուսիսային Մակեդոնիայի հետ պատասխան հանդիպումը։