ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի թուլացման համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն կողմերից որևէ մեկին:
Նրա խոսքով՝ դիվանագիտական լուծում պետք է ձեռք բերվի: Պոմպեոն ասել է, որ այդ հարցով ուրբաթ կխոսի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: