Եվրախորհրդարանը Վրաստան չի ուղարկի դիտորդական առաքելություն՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին: Հարցի նախաձեռնողը «Սոցիալիստների ու դեմոկրատների պրոգրեսիվ դաշինքն» էր՝ գրում է Aliq-ը:
Պատճառը կորոնավիրուսի հետ կապված մի շարք կանոնակարգերն են, ըստ որոնց՝ եվրախորհրդարանի միջոցառումների մի մասը հետաձգվել է կամ չեղարկվել:
Հիշեցնենք՝ սեպտեմբերին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն նամակով դիմել էր եվրախորհրդարանի նախագահին՝ կոչ անելով Վրաստան ուղարկել եվրախորհրդարանի դիտորդական առաքելություն: