«Այսօր Գավառի մանկատան հարևանությամբ գտնվող մանկական այգում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքների երեխաներին բարձր տրամադրություն պարգևեցին Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանները: Նրանք փոքրիկ հանդիսատեսին ներկայացրին Գևորգ Սարգսյանի «Կախարդական սփռոց» մանկական ներկայացումը:
Զրուցեցի փոքրիկ հանդիսատեսի ու նրանց ուղեկցող մայրիկների հետ՝ տեղեկանալով նրանց կացության համար անհրաժեշտ պայմանների և հնարավորությունների ապահովման, ինչպես նաև մտահոգող խնդիրների մասին:
Ոգևորեցի արցախցի փոքրիկներին և հորդորեցի ուժեղ լինել՝ նշելով, որ առաջնագծում կռվող նրանց հայրերին և եղբայրներին նաև հզոր թիկունք է հարկավոր:
Իմ հանձնարարությամբ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը բացօթյա մանկական ներկայացումներով հանդես կգա նաև մարզի այլ համայնքներում բնակվող արցախցի փոքրիկների առջև»,- ասված է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի գրառման մեջ: