Ամռան ամիսներին մեզ հաջողվեց իջեցնել կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը նաև այն պատճառով, որ մարդիկ սկսեցին պահպանել հակահամաճարակային կանոնները:
Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան՝ Ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Բժշկական անձնակազմն այս պահին երկու ուղղությամբ է «կռվում»՝ տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ:
ՀԻՇԵՔ` Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»,- գրել է խոսնակը: