Առավոտ շուտ փոքրիկ Հայկը գերմաներեն պաստառով Գերմանիայի դեսպանատան մոտ է: Աշխարհից ու քաղաքականությունից դեռ շատ բան չի հասկանում, բայց բողոքի ակցիայի ամենափոքր մասնակիցը գիտի՝ հիմա Արցախի վրա ովքեր են հարձակվել:
«Մենք Արցախ ենք», «Էրդողանը ահաբեկիչ է», «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Դադարեցրեք ցեղասպանությունը», «Բացեք ձեր աչքերը» վանկարկումներով պահանջում են, որ Գերմանիան ճանաչի Արցախը: Անցնող-դարձող վարորդները միանում էին խաղաղ բողոքի ցույցին:
Դեսպանության դիմաց հավաքված մոտ 100 ցուցարարներին դիմավորելու դուրս չեկան՝ առաջարկեցին միայն մեկը մտնի ու ներկայացնի իրենց պահանջները՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:
Բայց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջ դեսպանը չի կարող խոստանալ իր երկրի փոխարեն: Ադրբեջանցիների վայրագությունների ապացույց լուսանկարով, որ մեր հայ զինվորին գլխատել էին, բողոքի ցույցի մասնակիցներին նման պատասխանը դուր չի գալիս: միջազգային հանրության միայն կոչերը բավական չեն, սոսկ տեղյակ լինելը ոչ մի բան չի փոխի:
Գերմանիայի պատասխանից հետո՝ դեպի իտալական դիվանագետների հետ դեմ դիմաց խոսելու: Խաղաղ բողոքի ակցիան շարունակվեց նաև այստեղ:
Դրսից եկած հայերը միացան նաև Իտալիա գնալու ճանապարհին:
Դեսպանատունը երկար ժամանակ չարձագանքեց, բողոքի ակցիայի մասնակիցները փակցրին Հայաստանի դրոշը: Պահանջեցին հանդիպում դեսպանի հետ: ՈՉ մի արձագանք: Մի քանի ժամ հետո միայն դեսպանը տեղեկացրեց՝ վաղը ցուցարարների հետ կհանդիպի: Վահեն խոստանում է՝ Արցախն անկախ ճանաչելու ու իր նման փոքրիկների կյանքի անկախության իրավունքի համար վաղը էլի կգա բողոքի ակցիայի: