Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել է գերմանական Bild-ի հետ նախապես համաձայնեցված հարցազրույցը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է թերթի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնցհայմերը։
«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղում ընթացող պատերազմի մասին հարցազրույց տալ Bild-ին։ Այժմ, սակայն, նա հանկարծ հրաժարվել է այդ մտքից։ Ի՞նչ հարցերից եք Դուք վախենում, պարոն նախագահ: Հայաստանի նախագահը և վարչապետը արդեն իսկ հարցազրույց են տվել Bild-ին»,- հարցնում է նա: