Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու» մասին օրենքի նախագիծը: Կողմ էր քվեարկել 83 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 0:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որը ևս ստացավ 83 կողմ ձայն:
Հիշեցնենք՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հարկերից ազատել պետությանը նվիրաբերելու նպատակով ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված որոշ ապրանքներ:
Իսկ «Հարկային օրենսգրքի» փոփոխություններով առաջարկվում է, որ բանկերն առանց հարկային հետևանքների, կարող են ներել մարտական գործողությունների հետևանքով զոհվածների և հաշմանդամ դարձածների հարկային ու վարկային պարտավորությունները: