Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնել է, որ ստուգայցեր է իրականացրել Իջևանում՝ ԱԱՏՄ Իջևանի բաժնի պետ Վիլյամ Օհանյանի ղեկավարությամբ։
«ԱԱՏՄ տեսչական ստուգայցերն ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ՝ մանրամեծածախ առևտրից, սպասարկման կետերից մինչև գեղեցկության սրահներ, դեղատներ և այլն։
ԱԱՏՄ-ն դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Դրանց հետևելը պարտադիր է։ Նորմերի չպահպանումը ենթադրում է տուգանք։
ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին՝ մի թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ»,- ասված է ԱԱՏՄ գրառման մեջ։