Այսօր և պատերազմի ողջ ընթացքում շատ բարձր եմ գնահատում հայ-ռուսական փոխգործակցությունը: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք զգում ենք ՌԴ աջակցությունը որպես ՀՀ և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի: Մենք բարձր և արդյունավետ կերպով գործակցել և գործակցում ենք այս իրավիճակից դուրս գալու համար՝ ելնելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է և ՀՀ ռազմավարական դաշնակիցը»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:
Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ-ն մինչ օրս արել է առավելագույնը և սրանից հետո էլ անելու է առավելագույնը: «Դրանում չեմ կասկածում»,- ընդգծեց նա: