Այսօր հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները:
«Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»,- տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ Ֆեյսբուքի էջում:
Հիշեցնենք, երեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում էր ունեցել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: