Մեկնարկել է կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստը: Օրակարգում «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու» օրենքի նախագիծն է, որ քննարկվում է առաջին ընթերցմամբ:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է ՊՆ-ին, ԱԻՆ-ին և Առողջապահության նախարարությանը նվիրաբերելու համար ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքներն ազատել հարկային պարտավորություններից:
«Առաջարկվում է այս ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից, իսկ եթե տվյալ ապրանքը ենթակա է ակցիզային կամ բնապահպանական հարկով հարկման, ապա նաև՝ նշյալ հարկերից: Նպատակն է աջակցությունը դարձնել ավելի հասցեական և ավելի արդյունավետ»,- ասաց Պողոսյանը: