Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձև: Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի խոսքով՝ համայնքային խորհուրդը նաև կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: Պատերազմական իրավիճակը նկարագրելուց և 2014 թվականից ի վեր Հադրութ-Վիեն կապը հաստատելուց հետո համայնքային խորհուրդը ևս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունը այս հակամարտության պատճառով տուժած խաղաղ բնակչությանը և դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Խորհրդի ընթացքում որոշվել է նաև հատկացնել 5000 եվրո դրամական օգնություն պատերազմի հետևանքով տարհանված բնակչության համար»,-
Ֆեյսբուքի իր էջում գրել է Սաքունցը: