Վլադիվոստոկից Կալինինգրադ. Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռավար հանդիպում է ունեցել Ռուսաստանի տասնյակ երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հայ համայնքի կողմից Արցախին աջակցության ուղղությունները, ֆինանսական և հումանիտար օգնության կազմակերպման մանրամասները, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համակարգումը: