Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հոկտեմբերի 20-ի դրությամբ հասել է 19857-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 1194 դեպք: Հոկտեմբերի կեսերից ի վեր օրվա գրանցված դեպքերը հիմնականում քառանիշ թվեր են: Տեղեկությունը հրապարակված է stopcov կայքում՝ հայտնում է «Ալիք մեդիան»:
Դեպքերից 425-ը հաստատվել են Թբիլիսիում, 193-ը՝ Աջարիայում, 372-ը՝ Իմերեթիում, 9 դեպք արձանագրվել է Սամցխե Ջավախքում:
Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 15 մահ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 158-ի: Մեկ օրում ապաքինվել է 328 պացիենտ, ընդհանուր՝ 8666: