ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրին, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ արտգործնախարարությունից:
Տեղի է ունեցել մտքերի և գնահատականների օգտակար փոխանակում ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ: Հաստատվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության բոլոր դրույթների կատարմանն այլընտրանքի բացակայությունը: