Երևանի ավագանու հերթական նիստին քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը զեկուցեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի 25-ի որոշման մեջ փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել:
Առաջարկվում է «Երևան թրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումը արդյունավետ դարձնելու համար, մասնավորապես՝ նոր մուտքի և կայանատեղիի կառուցման համար քաղաքապետարանի 2020 թ. բյուջեով 49 մլն 201 հազար 700 դրամ նախատեսել:
Որոշումն ընդունվեց միաձայն: