ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Ստեփան Գրիգորի Գևորգյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։
Նախագահի հրամանագրում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գրիգորի Գևորգյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»։