«Էն որ գրել էի վաղը՝ այսօր եղավ։ Ու մտածեք, թե ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին ու հրամանատարին»,- ասված է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո՛, նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Մի՛ արեք նման բաներ»: