Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Փոքրիկի վիճակն արդեն լավ է: Ինքնազգացողությունը՝ հրաշալի: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: Երեխան գլխի շրջանում բարդ վիրահատություն էր տարել, վնասվածքներ ուներ նաև վերջույթներում։
Մի խումբ սրտացավ մարդկանց շնորհիվ Արծվիկի ու նրա ընտանիքի համար բնակարան է վարձակալվել բժշկական կենտրոնի մոտակայքում: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք այս օրերի ընթացքում ցուցաբերված ուշադրության, նվերների ու սիրո համար»,- գրել է Դերձյանը: