Հոկտեմբերի 22-25-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, 23-25-ը՝ նույնքան կբարձրանա։
Երևանում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև: