Իրանը ծրագրել է լայնածավալ հակաօդային պաշտպանական զորավարժություններ անցկացնել, որը կընդգրկի երկրի տարածքի ավելի քան կեսը: Այս մասին տեղեկացնում է Tasnim News գործակալությունը:
Guardians of Velayat Sky-99 ծածկանունով ՀՕՊ համատեղ զորավարժությունները կմեկնարկեն չորեքշաբթի:
Իրանի զինված ուժերի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանական միավորների ներգրավվածությամբ զորավարժությունների նպատակն է խթանել մարտական պատրաստվածությունն ու համախմբել զինված ուժերի հակաօդային պաշտպանության հնարավորությունները իրական պատերազմի պայմանների դեպքում:
Գեներալ Քադեր Ռահիմզադեի խոսքով՝ նախատեսված զորավարժություններին կմասնակցեն տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռային համակարգեր, ռադարներ, ցածր, միջին ու մեծ բարձրությունների օդային սպառնալիքներին հակազդող հաղորդակցության համակարգեր ու պայքարի համար այլ սարքավորումներ:
Զորավարժությունների ժամանակ նախատեսվում են նաև կործանիչների, ռմբակոծիչների, ԱԹՍ-ների կիրառում:
Իրանի զինված ուժերն ամեն տարի զորավարժություններ են անցկացնում՝ երկրի օդային տարածքը պաշտպանելու հնարավորություններն ընդլայնելու նպատակով: