Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Իսլամական Հանրապետության դեմ սպառազինության էմբարգոյի ավարտից հետո ավելի շատ զենք կվաճառեն, քան՝ կգնեն: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Պաշտոնական Թեհրանը նշել է, որ ավելի քան մեկ տասնամյակ առաջ սահմանված սպառազինության առևտրի արգելքը հանվել է ավտոմատ կերպով՝ հիմնված 2015-ի միջուկային գործարքի դրույթների վրա:
«Զենքի շուկայում նախքան գնորդ լինելը, Իրանը կարող է մյուս երկրներին սպառազինություն մատակարարել»,- հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն:
Արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ Իրանը խելամիտ կգործի և մյուս երկրներին զենք կվաճառի իր սեփական հաշվարկների համաձայն:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն արել էր ամեն հնարավորը՝ Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու համար: