Երևանում ներդրումները շարունակվում են: Որպեսզի գործընթացն անցնի առանց խոչընդոտների, քաղաքի ավագանին ներդրումներ արվող հատվածներում փոփոխել է որոշ հողամասերի նպատակային օգտագործման նշանակությունը:
Ավագանու այսօրվա նիստում հաստատվել է, որ մայրաքաղաքում կկառուցվի նոր հիվանդանոց՝ 15 միլիոն դոլար ներդրումով: Կբացվի 450 աշխատատեղ:
Մյուս ներդրումներով կկառուցվի մինչև 15 հարկանի բնակելի բազմաֆունկցիոնալ նոր համալիր:
Բնակելի նշանակություն ունեցող 23 հեկտարի վրա գործող քաղաքապետարանի ջերմոցային տնտեսության նշանակությունը ևս փոփոխվել է: Ավելի քան 4 հազար քառակուսի մետրի վրա կկառուցվի ջերմոցային տնտեսություն: