Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Եվա Կայլին դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով չեղարկել շենգենյան վիզան դիվանագիտական անձնագիր ունեցող ադրբեջանցիների և ԵՄ մուտքի արտոնագիր ստանալու դյուրացումներն Ադրբեջանի քաղաքացիների համար:
Այս մասին եվրախորհրդարանականը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
Հույն պատգամավոր Եվա Կայլին նշել է, որ պատճառը Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումն է: