Մեծ լսարան ունեցող դանիական մի քանի պարբերականում Դանիայի մի խումբ գործիչների ու կազմակերպությունների անունից բաց նամակ է հրապարակվել՝ հասցեագրված վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին։
Նամակում նկարագրվում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի մանրամասները, ինչպես նաև Թուրքիայի ցուցաբերած գործուն աջակցությունն Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունը։
Նամակի հեղինակները նշել են, որ Դանիան, մասնավորապես, պետք է ձեռնարկի հետևյալ քայլերը՝
-
նպաստի միջազգային համագործակցությանը, որը կօգնի մշտական հրադադար հաստատել և կարգավորել հակամարտությունը.
-
դատապարտի Ադրբեջանի ագրեսիան և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներգրավվածությունը.
-
հավաստիանա, որ տեղի քաղաքացիական բնակչության ներկայացուցիչները ևս կմասնակցեն խաղաղության բանակցություններին.
-
պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ.
-
սառեցնի որոշ անհատներին ուղղված ֆինանսական միջոցների, ֆոնդերի և տնտեսական աղբյուրների տրամադրումը.
-
որոշ անձանց համար սահմանի Դանիա մուտք գործելու արգելքներ։