Արցախի ապաստարաններում գտնվող մարդկանց անհրաժեշտ սննդամթերք և դեղորայք է հասցվում՝ անկախ ռիսկային հանգամանքներից՝ հայտնել է ԱԱՏՄ-ն։
«Հումանիտար օգնության բաժանման աշխատանքներին ներգրավված է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիմը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ ու բոլոր աշխատանքներին անմիջական մասնակցությամբ։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործընկերներ Սասուն Սարուխանյանի և Շահեն Հայրապետյանի ուղեկցությամբ սնունդ ու դեղորայք է հասցվում դրանց կարիք ունեցողներին»,- ասված է տեսչական մարմնի հայտարարության մեջ։