Վարչապետի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ջիվան Մովսիսյանին Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան: