Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ավագանու նիստի ընթացքում անդրադարձավ կորոնավիրուսի համավարակի ահագնացող թվերին:
«Ուզում եմ մեր բնակչությանը ևս մեկ անգամ հորդորել, որ պահպանեն բոլոր կանոնները, որոնց միջոցով այս թվերն իջեցնելը հնարավոր է: Իսկ առաջարկս այն է, որ քաղաքապատկան հիմնարկների միջոցով փորձենք այս հարցը մեղմել: Առաջնային եմ համարում բոլոր այն օղակները, որոնք ունեն մեծ շփում և կուտակումներ, խոսքս հատկապես տրանսպորտի մասին է: Կան օրինազանց վարորդներ, որոնք անձամբ դիմակ չեն կրում, նաև չեն զգուշացնում առանց դիմակի ավտոբուս բարձրացող անձանց»,- ասաց Զաքարյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը միացավ հորդորին ու տեղեկացրեց, որ երկու օր առաջ հանձնարարել է համայնքապատկան բոլոր կազմակերպություններին ևս մեկ անգամ խիստ կերպով զգուշացնել, որ առնվազն իրենք պետք է հետևեն այդ կանոններին, նաև հորդորեն բնակչությանը: