ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում կարևորել է Զինծառայողների ապահովագրության hիմնադրամին աջակցելը։
Շատ, չափազանց կարևոր է այս պահին Զինծառայողների ապահովագրության hիմնադրամին աջակցելը։
Առաջարկում եմ ռեսուրսները որոշ ժամանակով կենտրոնացնել այս հիմնադրամի վրա, որտեղից գումարներն ուղղվելու են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների ընտանիքներին։
Այնպես որ, եթե ցանկանում եք գումար փոխանցել և չգիտեք՝ որ հիմնադրամին, ապա այս պահին ճիշտը Զինծառայողների ապահովագրության (կամ, ինչպես ասում են, 1000 դրամների) հիմնադրամին փոխանցելն է։
Այս պահին նվիրատվությունների ծավալը 2.26 մլրդ դրամ է։ Ֆիքսենք այս թիվը և գործի անցնենք»,- գրել է Թունյանը։