ԱՄՆ-ում Սփյուռքի մեր հայրենակիցները շարունակում են ցույցեր ու երթեր անցկացնել հաջակցություն Արցախի ու հայ ժողովրդի: Ամերիկահայերը դուրս են եկել Դեթրոյթի փողոցներ՝ տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Դեթրոյթի մեր հայրենակիցները հավաքվել են WDIV հեռուստակայանի շենքի դիմաց՝ լրատվամիջոցից պահանջելով արդար ու հավաստի տեղեկություններ հաղորդել հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Ամերիկահայերը ծածանել են Հայաստանի ու Արցախի դրոշները՝ վանկարկելով «Ադրբեջանը ագրեսոր է» և «Հայաստանը խաղաղություն է ցանկանում» կարգախոսները: