Իսրայելացի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախյան հակամարտության ընթացքում ադրբեջանական կողմից կռվող ահաբեկիչների փաստին՝ նշելով, որ սիրիացի և աֆղան իսլամիստների զանգվածային կիրառումը ուղիղ ճանապարհ է դեպի, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրման» ծրագրի տապալում:
«Մի՞թե Իլհամ Ալիևը չի հասկանում, որ «մեկանգամյա օգտագործման զինյալները» նրա համար հայտնի ֆրանսիական օտարերկրյա լեգեոնը չէ: Ավելի քան մեկ դար ֆրանսիացիներն օտարերկրացիներին ընդունում էին «օտարերկրացիների լեգեոն»՝ զինվորական ծառայության, բայց դրան նախորդում էին խստագույն ընտրությունը, մի քանի տարվա ստուգումներն ու վերապատրաստումը, և միայն այդ դեպքում օտարերկրացուն կվստահվեր մասնակցությունը որոշակի գործողությունների»,- նշել է բլոգերը:
Ըստ Լապշինի՝ գաղափարն ի սկզբանե խելամիտ էր թվում, քանի որ, օգտագործելով վարձկանների, նվազագույնի կհասցնի սեփական երկրի կորուստները և դրանով իսկ կխուսափի ժողովրդական ցասումից, երբ մի քանի հազար ընտանիք կստանա իրենց զավակների մարմինները: Իսկ վարձկանների դեպքում այդպիսի խնդիր ուղղակի չէր կարող առաջանալ:
«Խնդիրն այն է, որ Ալիևը Ադրբեջան է բերել այսպես կոչված անտոհմ ահաբեկիչների, որոնց մեջ, ինչպես կարելի էր ակնկալել, շատ-շատերից է տեղեկությունների արտահոսք լինում ոչ միայն ռուսական հատուկ ծառայություններ, այլև ամերիկյան և իրանական»,- նշել է իսրայելացի բլոգերը՝ հավելելով, որ հայկական կողմին շատ սիրիացի գործակալներ են օգնում՝ տրամադրելով հույժ կարևորության տեղեկատվություն, ինչով էլ բացատրվում է ադրբեջանական կողմի հսկայական կորուստները՝ և՛ կենդանի ուժի, և՛ զինտեխնիկայի:
«Իհարկե Բաքուն ընդհանրապես չի վստահում սիրիացիներին և փորձում է հնարավորինս մեկուսացնել վարձկաններին ակտիվ ռազմական գործողություններ իրականացնող բանակից, բայց դա շատ դժվար է: Նրանց պետք է զենք հասցնել, դիրքեր տանել, կերակրել, հանդիպումներ անցկացնել նրանց հետ և բացատրել առաջադրանքները: Ադրբեջանցիների հետ շփումն անխուսափելի է, իսկ ժամանակակից տեխնիկական միջոցների առկայությունը նրանց որոշ՝ ոչ ամենահիմար վարձկանների ձեռքին մեզ թույլ է տալիս ավելի շատ տեղեկություններ ստանալ ադրբեջանական բանակի տեղաշարժերի և նրանց մտադրությունների մասին, քան կարող էինք ստանալ անգրագետ վարձկաններից:
Այսօր կարող ենք ասել, որ Ալիևը «Ղարաբաղն ազատագրելու» իր գործողությունը զգալիորեն ձախողեց վարձկանների պատճառով»,- եզրափակել է խոսքը Լապշինը: