Լեռնային Ղարաբաղի համակարտության ընթացքում կիրառված ԱԹՍ-ն ընկել է Իրանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Խոդա Աֆարին քաղաքի մոտ: Այս մասին տեղեկացրել է Խոդա Աֆարինի ղեկավարը:
Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ ԱԹՍ-ի անկման հետևանքով տուժածներ կամ զոհեր չկան: Իրանի ռազմական փորձագետներն ուսումնասիրում են, թե ում է պատկանում անօդաչու թռչող սարքը և որտեղից է օդ բարձրացել:
Հ.Գ. «Ռազմինֆո» կայքը հայտնում է, որ իրանական գործակալության տարածած լուսանկարը հին է, դեռևս պարզ չէ, թե այն ում է պատկանում: Որպես անկման վայր նշվում է Մինջավան գավառի Գարա Գոչ գյուղը: