Կռվում ենք երեք պետության դեմ, սակայն բանակը լավ է կատարում իր գործը: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնեց նախկին պայմանագրային, այս պատերազմին Սիսիանից կամավոր մեկնած Հարություն Բաղդասարյանը, որը մի քանի օր հարավային ուղղությամբ մասնակցել է մարտական գործողություններին, սակայն վիրավորվել է և այժմ բուժում է ստանում:
«Ինչ ուզում է անեն՝ չեն հաղթելու մեզ: Որտեղից ուզում են, թող վարձկաններ բերեն: Մենք հայերով կարող ենք դիմակայել թշնամուն: Զենքն ունենք, դուխն ունենք: Մեզ հաղթել չի լինի: Ես նույնիսկ վիրավոր պատրաստ եմ մեկնել կռվելու, մյուս զինվորները ևս. հիվանդանոցում պառկած՝ ստիպում են, որ բժիշկներն արագ բուժեն իրենց` կրկին մարտերին մասնակցելու համար»,- ասաց Բաղդասարյանը: