Chess24-ի հետ զրույցում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական պատերազմին:
«Մենք փորձում ենք պաշտպանել մեզ ու խաղաղ ապրելու մեր իրավունքը: Աշխարհի յուրաքանչյուր հայի համար սա հիմա առաջնային մտահոգություն է: Ես վաղը վերադառնալու եմ Հայաստան, ու եթե պետք լինի՝ միանալու եմ Հայոց բանակին՝ այս խնդիրը լուծելու համար:
Ես ամեն ինչ կանեմ, որ իմ երկրին օգնեմ, հնարավոր ամեն ինչ: Եթե ես իմ երկրին անհրաժեշտ լինեմ դիրքերում, ապա այդպես էլ կլինի:
Ես կարող եմ ասել, որ սեպտեմբերի 27-ից կարգին քուն չունեմ ու չեմ կարողանում կենտրոնանալ շախմատի վրա:
Գիտեմ, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ մեր գոյությունը պաշտպանելու համար: Նման պահերին իսկապես չես կարող մտածել լավատեսության կամ հոռետեսության մասին: Հիմա պետք է մտածել միայն պարտքի մասին, ու սա մեր պարտքն է:
Երկու պապերս էլ պատերազմել են: Պապս թողեց իր երկու երեխաներին ու մեկնեց ռազմաճակատ՝ առանց մտածելու՝ դա ճի՞շտ էր, թե՞ սխալ: Նա գիտեր, որ այդպես պետք է աներ: Ես էլ եմ դա զգում»,- ասել է Արոնյանը: