ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում այժմ տեղի ունեցող իրադարձություններին ու հայտնել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
«Հայաստանն ու Ադրբեջանն այժմ ռազմական գործողությունների կտրուկ էսկալացիայի եզրին են, ինչը կհանգեցնի ավելի մեծ մարդկային տառապանքի ու օտարերկրյա տերությունների լուրջ ռազմական միջամտություն հրահրելու ռիսկի»,- հայտնել է Քերի Քավանոն:
Նա նշել է, որ Ալիևը՝ դիմադրելով մարտական գործողությունները դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կոչերին, Թուրքիայի աջակցությամբ անցել է ռազմական լուծման։
Քերի Քավանոյի հավաստմամբ՝ ոչ թե ռազմական գործողությունները, այլ՝ բանակցությունները հնարավորություն կտան խոսելու կայուն կարգավորման մասին: