«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ «Ալաշկերտի» հետ հանդիպման մարզաշապիկների վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Արցախ:
«Սրանք այն մարզաշապիկներն են, որոնցով մեր թիմը խաղաց «Ալաշկերտի» հետ: Այսօր դրանք հանվում են վաճառքի, որպեսզի յուրաքանչյուր երկրպագու կարողանա իր ներդրումն ունենալ ընդհանուր գործին:
Մարզաշապիկների վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Արցախին՝ օգնելու նրանց, ովքեր պաշտպանում են մեր սահմանը:
Միացեք մեր նախաձեռնությանը։ Այն մեզ ավելի ուժեղ է դարձնում»,- գրված է ակումբի տարածած հայտարարությունում: